«Եղիշե Պետրոսյանը նախակաթվածային վիճակում է և դեռ հիվանդանոցում է,-ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը՝ նշելով որ շատ մտահոգված է.
«ՀՀ սովորական քաղաքացին անպաշտպան է: Դուք պատկերացնո՞ւմ եք այն մարդու վիճակը, ում կողքին ոչ ոք չկա: Ինչ գործեր կկարեն ու կտանեն: Ի դեպ, անընդհատ ասում են, թե համալսարաններ ունենք, ուսանողներ, բա այսքան բռի մարդ որտեղի՞ց, այսքան սադիզմ որտեղի՞ց, ես չեմ հասկանում,»:
Երգահանը նկատում է
«Ժողովուդը գնաց հերոսների հետևից, հետո ասացին, թե նրանք ահաբեկիչ են, հերոսները Եռաբլուրում են: Այսինքն, ամենալավ հերոսը մեռած հերոսն է»:
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի լռությանը՝ Արտավազդ Բայաթյանը պատասխանեց.
«Դրանք մորգի արտադրանք ոնց որ լինեն: Կան, բայց չկան: Այնտեղ էլ լիքը դիակներ կան, ինչ տարբերություն»:
Անի Կարապետյան