Newsbook.am-ը գրում է. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Նրա փոխարեն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը: Նշենք, որ նոր ոստիկանապետը գտնվում է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Աշոտ Կարապետյանը խիստ նկատողություն էր ստացել:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում