▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1, Հ2, Հ3, Հ4, Հ5, Հ6, Հ7 ... Հ 48. ձևական բազմազանությունը բազմակարծության տեղ են հրում, բա թե` խոսքի ազատություն է

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևան Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիշում ե՞ք, որ 2002 է թվի ապրիլի 2-ին «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները եթերազրկելուց հետո պետության գաղտնի հանձնարարությամբ 17 ԶԼՄ-ների տերեր եւ խմբագիրներ հայտարարություն ստորագրեցին, թե խոսքի ազատությունը չի վտանգված, Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները խոսքի եւ մամուլի ազատության զարգացման համար:

Ես լավ հիշում եմ, ու հիշում եմ, որ մի քանիսն ստորգրողներից հետո սկսեցին չքմեաղանալ, թե իրենք տեքստում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկել, որոնք սակայն հրապարակված տեքստում տեղ չեն գտել:

Դա հեռուստահաճախականությունների առաջին մրցույթից հետո էր, բոլոր հեռարձակողները, ինչ կաթ կերած էլ լինեին, հասկացան, որ մի անհարմար ծլնգոց ու իրենք էլ են եթերազրկվելու, այդով կորցնելու են իրենց հեռուստատեսային տնտեսությունը, գործը, վարկերը, դիրքը պետական գողուբոզերի աչքում, եւ` ամեն ինչ համարյա, սուս ու խելոք մնացին, բալիկ ու ճուտիկ եղան, իրենց կոստյում գալստուկները հագներին, դեմքերին լուրջ արտահայտություն տվեցին ու հետագա այս 14 տարիներին համաձայն եղան ռեժիմի հետ, ավելի խորամանկները սուս մնացին, ավելի միամիտները սկսեցին բարբաջել, թե դե, եթե ոչ Ռոբիկը, ապա էլ ով, ավելի ուշ` եթե ոչ Սերժիկը, ապա էլ ով, էգուց էլ կասեն, եթե ոչ Գալուստը, ապա էլ ով ...: Սրանք մեր ազգային հարստությունը (հեռարձակման եթերային հաճախականությունները), օգտագործեցին իրենց անձնական շահի եւ իշխանության վերարտադրման համար, երկրորդը` ոչ թե իրենք արեցին, այլ իրենց անել տվեցին, դրեցին վզերին ու անել տվեցին: Այնպես անել տվեցին, որ Մարտի 1-ի գնդակահարությունները որտեղից ասես իմացանք, բայց ոչ Հայաստանի առաջատար, հզոր, անպարտելի, հայեցի ու պետականամետ հեռուստաալիքներից...

Այսպիսի ավտորիտար ռեժիների կատարելագործվել են վաղուց, սրանք չեն փակում բոլոր հեռուստաալիքները եւ թողնում մեկը, աղմուկը մեծ կլինի, սրանք բոլորին տանում են կզարան, հագնում ու դարձնում են մեկի պես. Հ1, Հ2, Հ3, Հ4, Հ5, Հ6, Հ7 ... Հ 48. Ձեւական բազմազանությունը բազմակարծության տեղ են հրում, բա թե` խոսքի ազատություն է:

Իշխանության հանցագործ վերարտադրման գործիքակազմի մեջ ի թիվս իրավապահ համակարգի եւ արդարադատության ենթակայացման, հանրային ֆինանսական գույքային միջոցների չարաշահման, ընտրությունների կեղծման, հանրության աղքատացման եւ հյուծման, հեռարձակող ԶԼՄ-ներին տիրապետելը աքսեոմատիկ է: Մի բան էլ ավել, մինչեւ հեռարձակող ԶԼՄ-ները չլինեն ռեժիմին ենթակա, էն մյուս գործիքները արդյունավետ չեն աշխատի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին