armtimes.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմում վիրավորված եւ այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Ռուբենի մորաքույրը:
«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ռուբենին տիրություն է անում»,- նշել է Ռուզաննա Մելքոնյանը: Նաեւ ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, ինչը էականորեն մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգվելու հավանականությունը: Վիրավոր զինծառայողը Գերմանիայում է մոր հետ:
Ռուզաննա Մելքոնյանը նաեւ մի տխուր փաստ է արձանագրել: Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով՝ թարգմանության ապահովում եւ այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից: Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել: Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել: Այդ մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում