▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը. Պավել Մանուկյանի նամակը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը բաց նամակով է հանդես եկել:

«Հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը.

Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ:

Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, որն այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայ, որը երկիրը դարձրել է իր եւ իր մերձավորների բոստանը եւ հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները:

Հերոսը նախագահ է համարում մի մարդու, որը հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», այսինքն, այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին:

Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն: Հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը, եւ ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ - խոսափողը կամ ինչպես կասեին մեր մեծերը, գայլ կանչող շունը:

Եվ, ամենեւին էլ կարիք չկա մեր նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու: Մենք հայրենիքի մարտիկներն ենք եւ դուրս ենք եկել հանուն նրա պայքարի: Մեծահոգությունը թող ցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Հայն իր բնօրրանում չդառնա դանդաղ մխացող փայտածուխ:

Իսկ իմ հորդորը հետեւյալն է. հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը»,- ասվում է նամակի մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին