▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը` Խաղողօրհնեքի կարգով նշվել է բոլոր վարչական շրջաններում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Օրվա խորհրդով հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվել է նաև տարվա ամբողջ բերքը։ 

Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից ՃՈ հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։ 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի  բոլոր վարչական շրջաններում: Ազգագրական երգ ու պարով  համեմված համերգային ծրագրերն ուղեկցվել են թեմատիկ ցուցահանդեսներով, խաղ-մրցույթներով: Միջոցառումների բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է օրհնված խաղողի հյուրասիրություն:

Վարչական շրջաններում անցկացված միջոցառումներին տեղերում հետևել է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Երևանի բնակիչների հետ տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին