▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազումս Պավլիկին եմ տեսել. պաշտոնազուրկ է արվել Հոլանդիայում ցույցի մասնակցած քահանան

Armtimes.com-ը 

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հուլիսի վերջին անցկացված բողոքի ակցիայից հետո պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանը: Նա նաեւ Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի հեռավոր քաղաքներում գտնվող հայկական համախմբումների քարոզիչն է: Պաշտոնից զրկվելով հանդերձ Տեր Արամը կարգազուրկ չի հռչակվել, քանի որ նա թեեւ գտնվում է Մայր աթոռի հայրապետական պատվիրակության կազմում, բայց ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Այնպես որ Մայր աթոռ Էջմիածինը չի կարող նրան կարգազուրկ անել: Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պատասխանել է  կայքի հարցերին.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Տեր Հայր, ինչո՞վ է պայմանավորված ձեզ պաշտոնազուրկ անելու որոշումը:

- Ուղղակի պատահմամբ տեսա ֆեյսբուքում, որ խաղաղ ցույց է կազմակերպվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան առջեւ եւ որպես Հայաստանի քաղաքացի, որպես հոգեւորական՝ ուզեցի այդ օրը իմ ժողովրդի կողքին լինել: Ես դա իմ պարտականությունը համարեցի եւ գնացի: Այնտեղ խաղաղ ցույց էր, ոչ մի վտանգավոր բան չկար: Բացման եւ փակման խոսքի իրավունքն ինձ տրվեց եւ ես շատ հստակ ասացի, որ մենք «Սասնա ծռերի» կողքին ենք, «Սասնա ծռերը» տեռորիստներ չեն, դավաճաններ չեն, մեր հերոսներն են, եւ եթե մտածում են «Սասնա ծռերին» ոչնչացնելով կարող են հարց լուծել՝ ամեն օր էլ մեր հայ ժողովուրդը կարող է «Սասնա ծռեր» ծնել: Դա է իմ մեծագույն «ոճիրը» եղել: Ցավում եմ դրա համար: Ես սպասում էի, որ գնահատեն ժողովրդի կողքին կանգնելու համար: Բայց որոշեցին ինձանից վերցնել իմ պաշտոնը՝ Մաաստրիխտի հոգեւոր հովվությունը, եւ ասել, որ ուրիշ պաշտոն չեմ կարող զբաղեցնել: Դա տեղի ունեցավ այդ ցույցի պատճառով:

- Ձեզ ո՞վ տեղեկացրեց, որ այլեւս չեք կարող լինել Մաաստրիխտի հոգեւոր հովիվը:  

- Մենք ունենք Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, նա նամակն ուղարկել էր Հոլանդիայում իր փոխանորդին, իսկ վերջինս ինձ պաշտոնապես հայտնեց, որ հետայսու ես ազատ կարգավիճակ ունեմ եւ ոչ մի պաշտոն չունեմ:

- Իսկ նա ինչո՞վ բացատրեց այդ որոշումը, ուղիղ ասաց, որ պատճառը ցույցին մանսակցությո՞ւնն է:

- Ուղիղ չասաց, որ դա պայմանավորված է բողոքի ակցիային մասնակցությամբ: Բայց դրանից երկու օր առաջ ես հանդիպում ունեի Հայրապետական պատվիրակի հետ եւ նա ինձ փոխանցեց, որ շատ վատ է ընդունվել իմ պահվածքը: Մայր աթոռից Ասողիկ քահանա կա, որը Էջմիածնի թանգարանի տնօրենն է, նա այդ ցույցի հաջորդ օրն ինձ դատապարտեց, որ այդպիսի արարք եմ արել, այդպիսի «դավաճանություն» եմ արել (ծիծաղում է): Պատվիրակն էլ ինձ փոխանցեց, որ պատճառը սա է եւ վերեւից հրաման կա, որ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին