Hetq.am-ը գրում է.
Ամառային Օլիմպիական 31-րդ խաղերում 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ, էջմիածնեցի Միհրան Հարությունյանը քիչ առաջ անարդար մրցավարության պայմաններում, առավելություն ունենալով սերբ Դավոր Շտեֆանեկի հանդեպ, պարտվեց եզրափակչում: Հաշիվը 1-1 էր, սակայն եթե Միհրանը իր միավորը արդար ձեւով էր վաստակել, ապա սերբին միավոր տրվեց Միհրանին երկրորդ նկատողությունը տալուց հետո՝ իբր թե մեր մարզիկի պասիվության պատճառով: Եվ քանի որ վերջինը սերբն էր միավոր «վաստակել», նա հաղթող ճանաչվեց:
Սա ակնհայտ կողմնակալ մրցավարություն էր, քանի որ մենամարտի ընթացքում Միհրանը շարունակ ակտիվություն էր ցուցաբերում, սակայն հանիրավի պատժվեց «պասիվության» պատճառով: Ավելորդ չէ նշել, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ է, իսկ ըմբշամարտը միշտ էլ աչքի է ընկել կողմնակալ մրցավարությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում