▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակեցին 1 մլն դրամ գրավի դիմաց

 

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը քննելով Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքի հարցը, որոշում կայացրեց: 

«Վերաքննիչը թույլատրելի համարեց եւ 1 միլիոնի դիմաց ազատ արձակեց Արմեն Մարտիրոսյանին: Ես ասել եմ եւ էլի եմ ասում, որ սա քաղաքական որոշում էր: Այժմ նա նորից «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել, մինչեւ գրավը վճարվի եւ նրան ազատ արձակեն»,-ասաց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանական ուժային գործողությունների ժամանակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին