▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Ավետիսյանի կոչը` Անդրեաս Ղուկասյանին

«Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը` Անդրիաս Ղուկասյանին.
     
 «Սիրելի՛ Անդրիաս,
 Այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը:
Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին:

Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին