Change.org կայքում ստորագրահավաք է ընթանում օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում պարտված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով:
Խնդրագրի հեղինակները կոչ են արել միջազգային տարբեր ֆեդերացիաներին, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային վերականգնել արդարությունը` նշելով, որ հայ մարզիկն այս անարդարության պատճառով սպորտը լքելու ցանկություն ունի:
Խնդրագիրը ստորագրածների թիվն այս պահին գրեթե 10. 000 է: