▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը պարգևավճարների գումարով բնակարան կգնի

 

 

 

 

 

 

 

 

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտիկ Յանա Եգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է պարգևավճարների գումարով բնակարան գնել.

«Շատ եմ սիրում Խիմկին: Այժմ ապրում եմ մայրիկիս և տատիկիս հետ: Այդ պատճառով պարգևավճարների գումարով բնակարան կգնեմ Խիմկիում: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ Խիմկիում և գործնականում ճանաչում եմ ամեն երրորդին: Իհարկե, բոլորը շնորհավորում են, ճանաչում, ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Այո, կյանքը փոխվել է, հույս ունեմ, որ դեռևս կփոխվի»,- ասել է  Յանա Եգորյանը:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին