▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազարբաևը միջնո՞րդ արցախյան կոնֆլիկտում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արցախյան կոնֆլիկտի լուծման շուրջ տեղի ունեցող բանակցություններում հերթական միջնորդն է ի հայտ գալիս...Անաչառ միջնորդի ԴԵՐՆ իր վրա է ցանկանում վերցրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը սեպտեմբերին մտադիր է այցելել Հայաստան և Ադրբեջան...

Expertonline.kz կայքի տվյալներով Երևանում և Բաքվում կայանալիք հանդիպումների ժամանակ Նազարբաևը մտադիր է քննարկել նաև Ղարաբաղի հարցը... 
Նազարբաևն իրեն դրել է Մայր Թերեզայի տեղը...Բոլորին բարիշացնում է...Պուտինի և Էրդողանի միջև խնդիրները լուծելուց հետո թրքալեզու ղազախների առաջնորդը որոշել է զբաղվել նաև Արցախի հիմնախնդրով այն դեպքում, երբ մինչև վերջերս Ղազախստանը վարում էր բացահայտ հակահայկական քաղաքականություն...

Ղազախստանի նախագահը երևի մտածում է, թե հայ հասարակությունը մոռացել է, թե 2014 թ-ի մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ինչպես էր ստանձնել Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակի դերը, և ընթերցում էր Ալիևի հուզառատ նամակը...Ալիևը և Նազարբաևը շատ անհանգստացած և հուզված էին, որ հանկարծ Հայաստանի հետ միասին ԵՏՄ-ի անդամ չդառնա նաև Արցախը...

1992 թ-ից ի վեր ոչ մի միջազգային կազմակերպություն ԲԱՑԱՀԱՅՏ այդպիսի անտրամաբանական և հիմար հարցադրում Հայաստանի առջև չէր դրել...Սակայն Նազարբաևը ԹՈՒՐՔԻՑ ավելի ԹՈՒՐՔ երևալու համար այդ նամակը կարդաց...Նա դրանով ոչ միայն վիրավորեց Աստանայում գտնվող ՀՀ նախագահին, որը զարմանալիորեն չարձագանքեց Նազարբաևի վիրավորանքին, այլև ամբողջ հայ ժողովրդին...

Հայ ժողովուրդը նաև չի մոռանում, թե ինչպես 2015 թ-ի ապրիլի 10-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Լևոն Միրզոյանի անունը կրող կենտրոնական պողոտան վերանվանվեց Կամիշ Սապտաևի անունով...Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ և ալիևյան ԶԼՄ-ներ բացարձակ չէին թաքցնում, որ պողոտայի վերանվանման հարցում Բաքուն շատ մեծ դերակատարություն ունի... 

Միջազգային հարթակներում Ղազախստանը վարում է բացահայտ ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն... 

Այս ամենից հետո Նազարբաևը փորձում է իր վրա վերցնել անաչառ միջնորդի դերը՞...Այո՛,Ղազախստանը Թուրքիա չէ,բայց անաչառ միջնորդ էլ չէ...Թյուրքական ծագում ունեցող Նազարբաևը բազում անգամներ ապացուցել է,որ արյան կանչը իրեն թույլ չի տալիս անաչառ լինել Հայաստանի և Արցախի հարցում... 

ՀՀ նախագահը Նազարբաևին ընդունելուց լավ կլինի հասկացնի նրան, որ հեռու մնա Արցախից և չկատարի Բաքվի և Անկարայի պատվերները... 
Մինսկի խմբի համանախագահներն այն եզակի միջնորդներն են, որոնք ՄԱԿ-ի կողմից լիազորված են միջնորդել Արցախյան հիմնախնդրում...Մնացածներն ԱՎԵԼՈՐԴ են, այդ թվում նաև Ղազախստանը և իրենց գործունեությամբ խանգարում են Մինսկի խմբի համանախագահներին...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին