Hraparak.am-ը գրում է.
Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին թեկնածու է առաջադրվել Դավիթ Համբարձումյանը, որը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն, որն այս անգամ չաջակցեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանին։
Դավիթ Համբարձումյանն ընդամենը 30 տարեկան է, բայց վստահ, որ իրեն կհաջողվի քաղաքը ղեկավարել։ Նա Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ասում են՝ ազդեցիկ աներն է փեսայի համար մեծ քաղաքականություն ճանապարհ հարթում։ Դավիթ Համբարձումյանը հակադարձում է, զրուցել ենք երիտասարդ թեկնածուի հետ, ով հայրիկի պես մի քանի կուսակցություն չի փոխել դեռեւս, հիշեցնենք, որ Մհեր Համբարձումյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, բայց պայքարի կեսից որոշակի անհամաձայնություններ ծագեցին կուսակցության հետ, մի գիշերվա մեջ քաղաքից հեռացրեց նախընտրական պաստառները, ապա հանգրվանեց ՀՀԿ-ում։
-Կարծում եք կհաջողվի՞ ձեզ քաղաք ղեկավարել, ի՞նչ եք պատրաստվում անել, որը չի արվել։
-Քաղաքը ինչ խնդիր ունի, ես հենց հիմիկվանից արդեն զբաղվում եմ։
-Այսինքն, վստա՞հ եք, որ դուք եք ընտրվելու։
-Իհարկե, ընտրվելու եմ, Մասիսը ինչ խնդիր ունի, բոլոր խնդիրներով զբաղվելու ենք, վստահ եղեք, որ մասիսցիները գիտեն, մասիսցիները բոլորը իմ հարազատներն են, իմ սանիկներն են, մեծ մասը իմ ընկերներն են, այսինքն, իրենք բոլորը գիտեն ես ինչեր եմ անելու, ինչ կարող եմ անել։ Քարոզարշավը կսկսի, իմ նախընտրական ծրագիրը կներկայացնեմ, այնտեղից ինչ պետք է կվերցնեք։
-Դուք հայտնի եք դարձել աղմկահարույց պատմություններով, Սարի թաղի դեպքերին, ըստ լուրերի, դուք եք ղեկավարել քաղաքացիական հագուստով գրոհայիններին, Ձեր կարծիքով...(հարցը կիսատ է մնում-հեղ):
-Ես տղամարդու պես ասում եմ, որ Սարի թաղի դեպքերի հետ ոչ մի առնչություն չունեմ, եթե որեւիցե մեկը իմ անձին վերաբերող որեւիցե ապացույց կբերի, ես կհրաժարվեմ ընտրապայքարից։
-Ձեր կարծիքով ո՞ր արժանիքի համար եք ստացել ՀՀԿ-ի «դաբրոն»։
-Նման հարցերը կարծում եմ ճիշտ կլինի Հանրապետական կուսակցությունից ճշտեք ու իմանաք, ինչ վերաբերում է, որ այս ամենը բերեցին, կապեցին Սարի թաղի դեպքերին, ես կրկնում եմ, որ որեւէ կապ չունեմ էդ դեպքերի հետ։
-Չլինելով Արշակ Հակոբյանի փեսան, կստանայի՞ք ՀՀԿ-ի աջակցությունը։
-Իհարկե, կստանայի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում