▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ է պատիժը կրելու Վալերի Պերմյակովը

Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, համաձայն որի` Վալերի Պերմյակովը դատապարտվեց  ցմահ ազատազրկման:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հրապարակված դատավճռում բացակայում էր Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի մասին որոշումը:

Դատական գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ինքը դեռ չգիտի, թե իր պաշտպանյալը որտեղ է կրելու պատիժը:

 «Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել՝ ենթադրելով, որ դատարանը հարցը կպարզաբանի վճիռը կայացնելիս: Դատարանը նույնպեսշրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- նշել է փաստաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին