▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության

Ի պատասխան ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է հետևյալը:

Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին,  բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որ  վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում:

Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Անահիտ Թարխանյանի դիմումը ՄԻՊ-ին՝ ստորև.

 

Հարգելի պարոն Թաթոյան,

Արդեն 26 օր է ինչ ամուսինս՝ Անդրիաս Ղուկասյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվում է հացադուլի մեջ: 2013թ. ՀՀ Նախագահական ընտրությունների ժամանակ, հացադուլի 25-րդ օրը իրականցվել էր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի ընդհանուր հետազոտում՝ արյան մանրակրկիտ հետազոտումով եւ ներքին օրգանների սոնոգրաֆիայով: 

 Ելնելով իրավիճակից, երբ հացադուլի ժամկետը արդեն մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին եւ իր պահման վայրի առանձնահատկություններից, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել ապահովելու Անդրիաս Ղուկասյանի համար նմանատիպ անկախ բժշկական հետազոտություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին