▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Ստամբուլում

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո Ադրբեջանում շարունակում են վերջինիս մասին հետաքրքիր պատմություններ ներկայացնել:

Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել է 1994թ. Ստամբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին: Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին՝ նշելով որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին:
Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին: 
Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ, որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը:

Հ.Գ. հետ բերեք Քարիմովին

Աշոտ Մովսիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին