▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում հուլիսին վրաերթի հետեւանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վարորդին. news.am

NEWS.am-ի տեղեկություններով` Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարոդ Վանիկ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում դանակահարել են:

Մահացած տղայի հայրն այսօր` սեպտեմբերի 5-ին, հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին: Վիճաբանել են, որից հետո հայրը, նախնական տվյալներով, դանակահարել է վարորդին: Վերջինը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում տեղի ունեցած վրաերթը խլեց 7-ամյա տղայի կյանքը: Դեպքը տեղի էր ունեցել ՎԵՎ սուպերմարկետի դիմաց:

Ավտոմեքենան հարվածել էր 7-ամյա Արմեն Ղամբերյանին, ով տեղում մահացել էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին