a1plus.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը(Թունելի Հակոբ) դեռ չի կարող ասել, թե ով է հաջորդ վարչապետը, սակայն նրա Հանրապետական լինելը պարտադիր չէ. «Հանրապետականը նրա համար չէ, որ Հանրապետականը միշտ Հանրապետական լինի»:
Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի մասին հասարակության գնահատականը Հակոբ Հակոբյանը ստուգել է անձամբ երեկ մի տխուր առիթով՝ հոգեհանգստի ժամանակ. «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում, եւ մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր ես էի տալիս եւ իրանք էին ինձ տալիս, եւ ասացին, որ դրական էր»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում