▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Պապը հոկտեմբերի 2-ին կայցելի Ադրբեջան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 2-ին կայցելի Ադրբեջան։Ինչպես տեղեկացնում է haqqin.az–ը, դեպի Կովկաս երկրորդ առաքելական այցի շրջանակներում պոնտիֆիկոսը հոկտեմբերի 2-ի առավոտյան կժամանի Բաքու։ Սուրբ կույս Մարիամի եկեղեցում Պապը սուրբ պատարագ կմատուցի։ Ճաշից հետո Ֆրանցիսկոս Պապը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այցի շրջանակներում նախատեսված է այցելություն Անկախության համար զոհվածների հուշահամալիր։ «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշահամալիր այցելություն նախատեսված չէ։ Պապը կհանդիպի նաեւ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի, երկրի տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ եւ նույն երեկոյան կվերադառնա Հռոմ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Հռոմի Պապը Բաքվի փողոցներում կշրջի KIA մակնիշի մեքենայով։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին