▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը չի հավատում Արծվիկ Մինասյանին

armtimes.com-ը գրում է. ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նանման» եւ «Շանթ» ընկերություններին արտոնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը: Վարչապետը ՀՅԴ-ական նախարարից հետաքրքվեց, թե որքան ժամանակ են ծախսել ընկերությունները մինչեւ տվյալ արտոնությունը ստանալը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ մոտ մեկ շաբաթ: Իսկ «Նանմա՞ն»-ը՝ հարցրեց Կարեն Կարապետյանը, որին էլ ի պատասխան Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ գրեթե մեկ շաբաթ էլ «Նանման» ընկերությունն է դիմել նախարարություն, որպեսզի արտոնություն ստանա:

«Չեմ հավատում»,- կտրուկ հակադարձեց վարչապետը եւ կոնկրետացրեց իր հարցը՝ նշելով, որ ուզում է իմանալ, թե որքան ժամանակ առաջ են դիմել, քանի օր է տեւել թղթարարությունը, սակայն Արծվիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով այս պահին չի կարող ասել:

«Ինչո՞ւ պարոն Մինասյան, դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք: Դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որեւիցե մեկն իրենց չխոչընդոտի: 1 միլիոն դրամ, 500 հազար արտոնություն է խնդրում, երեւի 7 ամիս նամակագրություն է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք եւ կանոնակարգենք, որպեսզի այդ ամենի, վիզաների, ստորագրությունների բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով, որ այդ խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում է այստեղ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ կարգավորել այս հարցում, իսկ հատուկ դեպքերն առանձին կնայենք: Նա նախարարին հանձնարարեց, որ հետագայում զեկուցի իրեն, թե ներդրումային ծրագրի շրջանակում տվյալ ընկերությունը որքան աշխատատեղ է ստեղծել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին