1in.am-ը գրում է.Երեկ, ժամը 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը:
«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը՝ անդրադառնալով այսօր ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Կրակել են Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա. 1in.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet