ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գեւորգյանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աննա Գեւորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»։