▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է վարչապետի` աշխատանքից ազատված օգնականը և որքան ունեցվածք ունի

ArmLur.am-ը գրում է. Արդեն հայտնել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի օգնականի պաշտոնից ազատել է Աննա Գևորգյանին, ով այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք: Այլ կերպ ասած` նորանշանակ վարչապետն ազատվում է իր նախորդի կադրերից:

Իսկ ով էր Աննա Գևորգյանը: Նա իր պաշտոնում նշանակվել էր 2014 թվականի հուլիսի 1-ին: Նա Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից:

 Աննայի կենսագրական տվյալներից կայքը  տեղեկացավ, որ նա սովորել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ  2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: hovik4

Վարչապետի` արդեն նախկին  խորհրդականն իր գույքի ունեցվածքի մասին հայտարարագիրը ներկայացրել էր 2014 թվականի հուլիսի 14-ին: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և միանվագ վճարներից Ա. Գևորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել: 

anna-600x495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին