▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքից

armtimes.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքի մասին: 

Մասնավորապես հայտնի դարձավ, որ դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը եւ նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր եւ կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան:

Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից ասացին, որ նախաքննական մարմնի կողմից հստակեցվել է Արշակ Գրիգորյանի գործողությունների հաջորդականությունը: Նա նախ առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երեւում, գնացել են նկուղ եւ մահացած հայտնաբերել նրան:

Կոմիտեից փոխանցեցին, որ աշխատանքային տարբեր վարկածներ են մշակվել:

Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին