▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկանդերով և Տոչկա ՈՒ-ով կարելի է խոցել Մինգեչաուրի պատնեշը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստան-Ադրբեջան բախումից կտուժի նաև Վրաստանը

Փորձագետները ասում են, որ Հարավային Կովկասը ամենառազմականացված տարածքներից մեկն է: Երկրի պաշտպանության համար ծախսվող գումարները աճում են աներևակայելի արագ տեմպերով: Զորքի և զենքերի քանակը այստեղ նույնպես ռեկորդային թվերի է հասնում, դրան գումարվում է նաև հավանական պատերազմների վտանգը:

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը տեղեկացնում է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում 5 անգամ ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: Ռազմական ծախսերի աճի տեմպը մինիմում 10 անգամ ավել է , քան այդ երկրների ՀՆԱ-ի աճի թվերը:

Եվրոպական երկրներում 1 միլլիոն բնակչությանը բաժին է հասնում 75 տանկ, իսկ Անդրկովկասում այդ քանակությամբ տանկերը բաժին են հասնում 100 հազար բնակչությանը: Ավելի մեծ երկրներ ինչպիսին են Ռուսաստանը, Թուրքիան և Իրան , բնակչության թվի համեմատ ավելի քիչ ռազմական տեխնիկա ունեն: Մի խոսքով Հարավային Կովկասի երկրները լցված են ռազմական տեխնիկաներով:

Այս վիճակը վտանգավոր է ինչպես հարևան երկրների այնպես էլ աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրների համար: Վիճակը ավելի լարվեց վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Հայաստանը պաշտոնապես ցուցադրեց իր նոր Իսկանդեր տիպի զինատեսակը: Իսկանդերը կարող է վնաս հասցնել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: , որից ահավոր կտուժի նաև Վրաստանը:

Աշոտ Ասատրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին