▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր զարգացումներ Թուրքիայում

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում այս օրերին: Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան նահանգներում ձերբակալվում են մարդիկ, ովքեր մեղադրվում են PKK-ի հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալվածների թվում են քաղաքապետեր, ուսուցիչներ, դասախոսներ, իրավապաշտպաններ, հասրակական և կուսակցական գործիչներ:
Թուրքիայի կենտրոնական Անատոլիայի նահանգներում նույնպես ձերբակալվում են մարդիկ, որոնց մեղադրում են հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջամն փորձին մասնակցելու կամ աջակցելու մեջ: Այստեղ ձերբակալվում են դատավորներ, լրագրողներ, մշակույթային գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, վարչական աշխատողներ: Թուրքիայում տիրող այս մասսայական ձերբակալությունների ֆոնի վրա բավականին հանգիստ վիճկա է Սևծովյան տարածաշրջանում : Այն տարածաշրջանում, որտեղից գալիս է Էրդողանի հիմնական ֆինանսական միջոցները, որոնք գոյանում են սև շուկայից՝ նավթից, թրաֆիքինգից , զենքի անօրինական վաճառքից և նարկոբիզնեսից: Քրդերը մի քանի անգամ փորձ արեցին անցնել Սևծովյան տարածաշրջան, սակայն տրվեց կտրուկ ու բավականին հուժկու պատասխան, կարծես թե Թուրքիայի ներսում Սևծովյան տարածաշրջանը հատուկ պահպանվող տարածք լինի:

Կարեն Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին