▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Մշակույթի նախարար նշանակելու մասին: Հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով  Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից.

«Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ ազատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին