▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գինարբուք Ղարաբաղում

Երրորդ տարին է Տող գյուղում անցկացվում է գինու փառատոն

Լեռնային Ղարաբաղի Տող գյուղը տարին մեկ անգամ գրավում է ոչ միայն ղարաբաղցիների, այլև զբոսաշրջիկների ուշադրությունը: Արդեն երրորդ տարին է, ինչ Ղարաբաղում, Տողի մելիքական ապարանքում գինու փառատոն է կազմակերպվում, որը հավակնում է ավանդական դառնալ: Գինու փառատոնին սեփական գինին են ներկայացնում ոչ միայն տեղական գինու գործարաններ, այլև անհատ գինեգործներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ռաֆայելը 22 տարեկան է, բայց արդեն երկրորդ տարին է ինչ ներկայացնում է իր սեփական գինին եւ ղարաբաղյան հայտնի թթի օղին: «Անցած տարի 180 լիտր օղի եմ քաշել, որից 150 վաճառվել է, իսկ 30-ը տարբեր առիթներով հարազատների և բարեկամների հետ ենք խմել»:Նա ասում է, որ գինի և օղի արտադրելը դժվար, բայց հաճելի գործ է:

 

 

 

 

 
 

 

 

 

 

Փառատոնի ընթացքում կարելի է ծանոթանալ ինչպես գինու արտադրության փուլերին, այնպես էլ հայկական գինեգործության պատմությանը:

 

 
 

 

 

 

 

Այս տարի գինու ճզման պատիվը տրված էր հայ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջը՝ Արիաննային:

 

 
 

 

Փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկների է բերում Արցախ, ինչը խթաանում է տեղական արտադրությունը:

 

 
 

 

 

 

 

 

 

 

Փառատոնի մասնակիցներին ոչ միայն հյուրասիրում են ալկոհոլային խմիչքներով, այլև ներկայացնում ժողովրդական երգ և պար, որին ցանկացողները կարող են և միանալ:

 

 

 

 

 

 

 

 

JAMnews՝ Հարավային Կովկասի նորությունների ընտրանի 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին