▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները

nyut.am-ը գրում է. Երեկ Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից: 

 Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները:

Այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը-մահ թշնամուն» վանկարկումներով:

Ակտիվիստները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, հասել Աղմաշենեբելի պողոտա` իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 11 ակտիվիստներ:

Այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները: «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում:

Նշենք, որ նման դեպք էր գրանցվել նաև այս տարվա մայիսին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին