▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիպատրուշում փնտրում են 21-ամյա Հրանուշին. երիտասարդ հարսը գրություն է թողել

armtimes.com-ը գրում է.Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհի Հրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել: Սկեսուրը սկսել է փնտրել նրան եւ տան հարեւանությամբ գտել է հարսի հողաթափը: Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել. այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել: Բացի այդ, զուգարանի մոտ հետքեր են եղել: Ամբողջ գյուղը լցվել է անտառ՝ փնտրելու երիտասարդ կնոջը: Քիչ առաջ, սակայն Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արջի հետ կապված վարկածը հերքվել է. «Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն»,- ասաց գյուղապետը: Հարցին, թե արդյո՞ք նշել է իր հեռանալու պատճառը՝ Գրիգորյանն ասաց. «Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին