▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի աֆորիզմների ցանկը համալրվեց. «Գողությունը գողանալ բառը չէ»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հանրապետության 2-րդ պաշտոնյան՝ Գալուստ Գրիգորիչը, հանրությանն առավել հայտնի է ոչ թե իր զբաղեցրած պաշտոնով, այլ արտահայտած մտքերով, որոնք մի տեսակ աֆորիզմների ու թևավոր խոսքերի են վերածվել: Հիշենք դրանցից մի քանիսը՝ բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ, դեմ լինելը դա ընդդեմը չէ, Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն՝ կա, գաղտնի բառը դա թաքուն բառը չէ և այսպես դեռ երկար կարելի է թվել…

Այսօր էլ պարոն Սահակյանն իր աֆորիզմների ցանկը համալրեց ևս մեկով՝ «Գողությունը գողանալ բառը չէ»,- այս մասին ԱԺ նախագահն ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետի հայտարարած «պրիմիտիվ գողությունների» թեմային:

«Կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որին էլ համարեց գողություն։ Գողություն՝ ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում տանում են, չգիտեմ՝ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն: Այսինքն՝ այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա վարչապետը համարեց որպես գողություն։ Իսկ եթե որևէ մեկը, կամ ես, կամ դուք գիտենք՝ ովքեր են գողերը, դա ինչ-որ հայտարարելու բան չի։

Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, և էդ գողին բռնում տանում բանտարկում են»,- գողություն բառի իմաստն այսպես բացատրեց նա։


Հասմիկ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին