▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հայ զոհ և 8 վիրավոր Հալեպում

«Հայերն այսօր»-ը գրում է.

Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:

Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում հալեպահայ համայնքին: Զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին