▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ.-ից. Պավել Մանուկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը շնորհավորել է կնոջը՝ Մարինե Մանուկյանին, ծննդյան օրվա կապակցությամբ:

«Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ. հուլիսի 4-ից: Այդ շապիկով, երբևիցե, չեմ սողացել: Հարվածներ, վայրիվերումներ, զրկանքներ, հալածանքներ՝ ինչքան ասես միասին տեսել ենք, բայց՝ ոչ մի տրտունջ:

Նրա շնորհիվ է, որ խռովքը չի հանդգնել մտնել իմ հարկի տակ:

Քչերին է հայտնի, որ նա իր հայրենասիրությամբ ու սակավապահանջկոտությամբ գերազանցում է ինձ:

Հենց դրա համար էլ, եթե նա մինչև 2016թ. հուլիսի 17-ը հերոսուհի կին էր, դրանից հետո կնքվեց նաև ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ:

Եվ այդ բոլորը նա կրում է առաքինությամբ: Ավելի ճիշտ՝ առաքինությունը կրում է որպես համազգեստ: Դա է պատճառը նաև, որ բանտս այսօր ազատությունով է լցված՝ հայ կնոջ, հայ մոր անզուգական տիպարով:

Ծնունդդ շնորհավոր, Մարինե»:

Պավլիկ Մանուկյան
Սասնա ծուռ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր
01.10.2016թ. Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին