Hraparak.am-ը գրում է. Մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնանկ կարվի, նրա փոխարեն կնշանակվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելու դեպքում քննարկվում է Կարեն Կարապետյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն նշանակելու հարցը:
Հայկ Հարությունյանը 2 տարի առաջ Հովիկ Աբրահամյանի հրամանով նշանակվել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար. նա սովորել է Թաիլանդի Ռիջենթս Սքուլ դպրոցում, Լանկաստերի համալսարանում, Քեմբրիջի համալսարանում, Սկոլկովո մենեջմենթի դպրոցում: Երիտասարդ փոխնախարարը ահռելի ունեցվածքի տեր է։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում