ՀՀ կառավարության նիստին մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկություն արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին.
«Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»:
Վարչապետն այնուհետև մանրամասնեց. «Ինչի մասին է խոսքը բոլորդ շատ լավ հասկանում եք. մայր և աղջիկ նույն դպրոցում աշխատեն։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»: