▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Մանուկյանի շինիչ առաջարկը վարչապետին

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջին հայացքից աննշան կազմակերպչական լուծում, բայց սա խոսում է վարչապետի պրակտիկ ու արդյունավետ մոտեցման մասին։ Ձևականություններին շատ տուրք տալը գործադիրի արդյունավետությունը գցում է կտրուկ։ Պրոտոկոլի դերը ավանդաբար և գործառույթի էության տրամաբանությունից ելնելով պետք է ավելի մեծ լինի օրենսդիր և դատական իշխանություններում։ Եվս մեկ խնդիր կարծում եմ իր լուծումը պետք է գտնի առաջիկայում։ Դա կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումն է։ Ըստ իս, սա էականորեն ազդում է կաբինետի քննարկումների որակի վրա, կաշկանդում կաբինետի անդամներին և արդյունքում դարձնում այդ քննարկումները ձևական։ Կառավարության նիստերը պետք է լինեն քաղաքական գաղափարների գեներացման հիմնական հարթակը, իսկ սա պահանջում է անկաշկանդ քննարկում և բանավեճ, այլ ոչ արարողակարգային զեկույց և հատուկենտ հարցեր։ Սա որևէ կերպ չի առնչվում լրատվամիջոցների գործունեության ազատությանը, մարդկանց իրազեկ լինելու հնարավորության և առավել ևս որևէ սահմանադրականը իրավունքի կամ ազատության սահմանափակում չի ենթադրում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին