▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Աբաջյանն իր ծառայած զորամասում կարևոր պատգամ է թողել. զորամասի հրամանատար

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում ոչ միայն վառ են պահում հերոս քաջորդու հիշատակն, այլև նրա օրինակով դաստիարակվում են նոր զորակոչված զինվորները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը և ընդգծել, որ Ռոբերտը իր օրինակով կարևոր պատգամ է թողել ու ցանկացած հրամանատար կցանկանար Ռոբերտի ու նրա զինակից ընկերներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պես հերոս զինվորներ ունենալ։

«Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ու մեր մյուս տղաների ցուցաբերած նվիրվածությունը մեկ անգամ ևս հաստատեց, որ պատերազմի ելքը հաճախ որոշում է հենց զինվորի ունեցած մարտական ոգին»,- ասել է Ս․ Գրիգորյանը և ավելացրել, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ցուցաբերած արիության համար զորամասի երեք տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են տարբեր պետական և գերատեսչական մեդալներով։ Խոսելով առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքներից՝ հրամանատարը նշել է, որ զորամասի պահպանության տարածքի ամբողջ երկայնքով մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որոնք ամեն օր շարունակվում են:
«Արդիականացվել է ամբողջ պաշտպանողական համակարգը, զորքերը համալրվել են ժամանակակից տեխնիական միջոցներով, զորամասը ստացել է տարբեր տեսակի նոր զինտեխնիկաներ: Վստահեցնում եմ, որ ցանկացած պահի պատրաստ ենք կատարել մեր առջև դրված մարտական խնդիրը»,- իր խոսքը եզրափակել է զորամասի հրամանատար Գրիգորյանը։
Խաչքարը կանգնեցված է Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի ծառայած զորամասում, ովքեր ապրիլին կյանքի գնով պաշտպանել են մարտական դիրքը:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին