▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ և 25 վիրավոր

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին. զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 25-ը:


Այս մասին հաղորդում է   lenta.ru-ն՝ հավելելով, որ  ողբերգական ելքով  ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին: 


Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսում եղել է 52 հոգի: 


«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,-այս մասին էլ նշվում է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին