▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

Վանաձորում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը 32-ամյա ծննդկան է մահացել: Հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում ծննդաբերած Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է: Այս մասին Asekose.am-ը տեղեկացավ Վանաձորի ծննդատնից: 

Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը: Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:

Թե որն է եղել 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառը, հայտնի չէ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին