▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նոր փոխնախարարը հրաժարվել է քարտուղարուհուց, գործի է գնում հեծանիվով

armtimes.com-ը գրում է. ՀՀ առողջապահության նոր փոխնախարարը, որ թեպետ պաշտոնապես դեռ չի նշանակվել, բայց վաղուց արդեն նախարարությունում է լինում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարվել է փոխնախարարների համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ, գործի է գալիս հեծանիվով, ուսին էլ՝ մի թութակ:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մեր հարցմանը պատասխանելով, ասաց, որ վերը նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բացառությամբ թութակին վերաբերող տեղեկության: Դե ֆակտո փոխնախարար Մարգարյանը կարծում է, որ այսպես աշխատանքն ավելի դինամիկ է:

Նշանակվելիք փոխնախարարի անուն-ազգանունը Սամվել Մարգարյան է: Մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որը ղեկավարել է առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: Այստեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը:

 

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին