▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանածի աշխատավարձը ստանալու գնացած ու դանակահարված 22-ամյա Լևոնի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ երեկոյան Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող Լրագրողների դպրոցում դանակահարված 22-ամյա Լեւոն Սահակյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Արմենիա բժշկական կենտրոնից Aseksoe.am-ին տեղեկացրին, որ երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին:Լևոն Սահակյանին վիրահատել են,  կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում:

Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին վտանգ է սպառնում՝ բժշկական կենտրոնից նշեցին, որ սրտի կծկումները շատ թույլ են, որ երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշենք, որ  Լևոն Սահակյանը մասնագիտությամբ ատռամնաբույժ է, Հրազդանի բժշկական կենտրոնի ուրոլոգ Տիգրան Սահակյանի որդին է:

Ավելի ուշ տղայի հարազատները ասել են, որ դպրոցը, որտեղ դանակահարվել է 22-ամյա երիտասարդը, աշխատում է նրա նշանածը՝ Սևանի բնակիչ Արեգնազ Թ.-ն: Վերջինս դպրոցի ղեկավարության հետ 80 հազար դրամի աշխատավարձի վեճ է ունեցել, եւ նրա նշանածը որոշել է գնալ դպրոց ու հասկանալ աշխատավարձը չվճարելու պատճառը: Դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոցում պարզվել է, որ վնասվել են երիտասարդի թոքն ու սիրտը: 

Հավելենք, որ  կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին