▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանածի աշխատավարձը ստանալու գնացած ու դանակահարված 22-ամյա Լևոնը մահացավ

Երեկ երեկոյան Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող Լրագրողների դպրոցում դանակահարված 22-ամյա Լեւոն Սահակյանի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ վերջինիս սպանելու նպատակով դանակի հարվածներ էր հասցրել «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրեն Վահան Ղազարյանը: 

Արմենիա բժշկական կենտրոնից Aseksoe.am-ին տեղեկացրել էին, որ երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին: Լևոն Սահակյանին վիրահատել էին,  կատարվել էին սրտի ու թոքի վնասվածքների կարում:

Քիչ առաջ shamshyan.com-ից տեղեկացանք, որ 22-ամյա ապագա բժիշկը, ով բազում կյանքեր պետք է փրկեր՝ հիվանդանոցում մահացավ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին