▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմանը դանակի սպառնալիքով պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել կնոջ 15-ամյա քրոջ հետ

Shamshyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության մարզային վարչություններից մեկիԱնչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հոկտեմբերի 19-ին տարածքային բաժին են հրավիրել 42-ամյա Հերմինե Հ.-ին և նրա աղջկան՝ 15-ամյա Լիանա Հ.-ին, ով սովորում է այդ մարզի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիանա Հ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ 2015 թ.-ի գարնանը իրենց տանը քրոջ ամուսինը՝ 28-ամյա Արման Ջ.-ն դանակի սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ , որը կատարվել է մինչև 2016 թ.-ի սեպտեմբեր: Ոստիկանությունում աղջիկը հայտնել է նաև, որ Արման Ջ.-ն ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալով իր հետ՝ սպառնացել է: Գ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի դիմում տրված մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին