▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ համար է պետք զանգահարել վարչապետին

Իրականում ինչի՞ համար է պետք զանգահարել վարչապետին.

Խնդիրը ընդհանրապես ապրանք ներմուծելու մեջ չէ: Մեզանից յուրաքանյուրը շատ հանգիստ կարող է դրսից շաքարավազ, բանան կամ բենզին ներմուծի, բայց արդյոք իրեն այդ ժամանակ ձեռք կտա դա վաճառի խանութներում, եթե նրանից միայն խանութի ապրանքի գնի հարկային մուծումներ կպահանջեն: Եղբայր, ներմուծիր, բայց պատրաստ եղիր, որ օրենքով այնքան գումար ես վճարելու այդ ապրանքի համար, որ ավելի հարմար կլիներ որևէ սուպերմարկետից գնեիր տվյալ շաքարավազը ու վաճառեիր: Միևնույննա երկու դեպքում էլ ապրանքը վրադ էր մնալու:

Բայց մի ավելի կարևոր բան կա, քան ապրանք ներմուծելը, վերջիվերջո ով էլ ներմուծի մենք բողոքելու ենք, եթե այդ ներմուծողը անձամբ մենք կամ հարազատը չէ: Ներմուծողը միանգամից դառնալու է ոչ արդար ճանապարհով հարստացած օլիգարխ: Ամենակարևոր խնդիրը ես երեկ իմ աչքերով տեսա, այ դրա համար կարելի է զանգահարել վարճապետին, ոչ միայն զանգահարել այլ նաև անհանգստացնել: Երևանից դուրս կյանքը մեռած է, երեկ եղել եմ Գավառում և հարակից մի քանի գյուղերում՝ մեր ֆիրմայի ակցիան էինք ներկայացնում: Քաղաքը և գյուղերը դատարկ էին, մարդ չկար: Ամբողջ շենքում 3 հատ բնակարան կար, որտեղ ընտանիք էր ապրում: Ովքեր էլ ապրում էին շատ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեին, երբ մոտենում ու փորձում էիր ապրանք ներկայացնես կամ նեղվում, ասում էին՝ փող չունեմ, կամ ջղայնանում էին ու ասում ՝ ի՞նչ ես ուզում ինձանից, ես փող չունեմ:

Տեսարանը իրոք շատ դաժան էր, ոնց որ անմարդաբնակ մի մոլորակ ընկած լինեինք: Այն աստիճանի էր վիճակը վատ , որ սրտներս էլ չտարավ ու ակցիան կիսատ թողեցին , վերադարձանք Երևան: Հիմա հարց է առաջանում՝ ու՞մ համար ապրանք ներկրես, ո՞վ է գնողդ, Երևանում ապրող մի քանի հազար հոգի՞ն, մի քանի հազար հոգում համար մեկ ներկրողն էլ բավական է: Մինչ մենք անկապ հարցերի վրա ծիծաղում ենք, մեր արևին սուր հումորներ ենք անում, այդ ընթացքում դատարկվում է հերթական գյուղը կամ քաղաքը: Զանգե՛ք Կարեն Կարապետյանին:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին