▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա Լևոնին սպանած տնօրենը փորձել է ինքնասպան լինել

Armlur.am-ը գրում է.

Կայքի տեղեկություններով, «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով օրերս դանակահարել էր 22 ամյա Լևոն Սահակյանին և զրկել նրան կյանքից, փորձել է ինքնասպան լինել: Մեր տեղեկություններով, նա պատերին ամրացվող կոճգամներ է կուլ տվել և փորձել վերջ տալ կյանքին: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեց Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը.  «Նա շատ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում և փորձել է նման քայլի դիմել» – նշեց նա:

Պաշտպանի խոսքով, Վահան Ղազարյանին տեղափոխել են «Էրեբունի ԲԿ», որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո կրկին տարվել է մեկուսարան: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին