▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրական գնահատական ստացան միայն երկու միջնորդվողները.Ի՞նչ է կատարվում Մանկավարժականում

Նախկինում կաշառակերության հետ առնչված, այդ պատճառով դատախազական համակարգից վռնդված մանկավարժականի ռեկտորի աներձագ–պրոռեկտոր Արա Երեմյանը նախորդ ուսումնական տարում իր փեսա ռեկտորի կողմից նշանակվել էր բանասիրական ֆակուլտետում ավարտական որակավորման պետ ական քննությունների ներկայացուցիչ: Սակայն, ինչպես նախորդ տարիներին մնացած ներկայացուցիչները, նա էլ չերևաց քննություններին, եկավ ընդամենը վերջին օրը, երբ քննություն էին հանձնում առկա համակարգի նախարդ տարվա շրջանավարտները: Եկավ՝ միջնորդելու համար:

Եվ այդ օրը 12 շրջանավարտներից դրական գնահատական ստացան միայն երկու միջնորդվողները: Մնացած տասը նրան բացարձակ չէին հետաքրքրում: Վերջին հինգ տարում բանասիրական ֆակուլտետի ավարտական քննություններին նախորդ տարիներին կտրված շրջանավարտների համար միջնորդում են բացառապես աներձագ – պրոռեկտոր Արա Երեմյանը և խոպան եկած պրոռեկտոր Մհեր Մելիք – Բախշյանը: Առկա համակարգի նախորդ տարիների շրջանավարտների համար այդ նույն ուսումնական տարում պրոռեկտոր Մելիք – Բախշյանը միջնորդեց հինգ հոգու համար:

Առկա համակարգի նախորդ տարիների շրջանավարտների համար այդ նույն ուսումնական տարում պրոռեկտոր Մելիք – Բախշյանը միջնորդեց հինգ հոգու համար: ԱԺ փոխխոսնակ Շարմազանովի և ԿԳ նախարար Մկրտչյանի անունից:
Լավ , կարող է ասել ընթերցողը, միջնորդել են, դե ինչ: Ոչինչ, պարզապես հիշեցի Իգիթյանի խոսքը Գորբաչովին՝ թե ում ինչ է հասնում: Չի եղել ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտոր Միրզախանյանը պաթետիկ տոնով չասի, թե պետականի միջնորդողները երրորդ մասի գուգուշներ են, ջեբկիրներ, կաշառակերներ:
Ահա այսպիսի բարոյական արժեքների տեր անձինք են ղեկավարում մանկավարժականը:

Յուրի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին