Ազգայի ժողովում, կարշես, ավանդույթ է դարձել նիստը սկսելուց հետո շնորհավորել օրվա հոբելյարներին: Այսօր հերթը ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանինն է, ով հոկտեմբերի 26-ին նշում է ծննդյան 56-րդ տարեդարձը:
Նշենք, որ Ստեփան Մարգարյանը ծնվել է Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղում:
1981թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: 1986թ.` ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան:
1981-1983թթ. Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող, 1987-1992թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում` կրտսեր գիտաշխատող: 1992-1994թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի իշխանության տեղական մարմինների բաժնի վարիչ, 1994-2000թթ.` ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի առաջին տեղակալ, 2000-2008թթ.` տարածաշրջանային եւ մերձավոր սփյուռքի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական: 2000-2002թթ. նշանակվել է ՀՀ ԿԱ տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնակատար:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Գիտական երեք հոդվածի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: