ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ ու շքանշաններ է շնորհել օտարերկրացի մի շարք մշակույթի գործիչների, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Հասմիկ Պողոսյանին շնորհվել է Պուշկինի մեդալ։ Պուշկինի մեդալ է շնորհվել նաև Ղրղըզստանում ««Ռուսական ժառանգություն» ռուսերենի և մշակութային ժառանգության աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Սերգեյ Պերեմիշլինին, Ավստրիայի քաղաքացի, ռուսերենի և գրականության ավստրիական ասոցիացիայի ուսուցիչների գլխավոր քարտուղար Էրիխ Պոյնտերին և Մոլդովայի քաղաքացի, Քիշնևում Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կոնստանտին Հարետին։ Պարգևատրվածների թվում է նաև սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ում շնորհվել է Բարեկամության շքանշան։ Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել նաև ԱՄՆ քաղաքացի Էլիզաբեթ Լերմանին, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին,-հայտնում է «Իզվեստիա»-ն:
Պուտինը պարգևատրել է Հասմիկ Պողոսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet