▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է 10 և 8 տարեկան աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ կասկածվող տղամարդը

Shamsyan.com-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում նյութեր են նախապատրաստվում 32-ամյա Կ. Մ-ի հայտարարության հիման վրա։ Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 38-ամյա Ա. Հ-ն, ով հանրապետությունում գործող հայտնի հիմնարկություններից մեկում աշխատում է որպես ռեժիմի բաժնի տեսուչ-հսկիչ, սեռական բնույթի ոտնձգություն է կատարել իր դստեր նկատմամբ։ Մայրը պնդել է, որ անառակը, վերնաշապիկի տակից դիտելով երեխայի մարմինը, ասել է, թե՝ «դեռ հասունանալու տեղ ունես»։

 րեկ՝ հոկտեմբերի 27-ին, 30-ամյա Ա. Վ-ն նույնպես հայտնել է ոստիկանություն, որ այս տարվա հուլիս ամսին նույն Ա. Հ.-ն իր տանը սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր դստեր՝ 8-ամյա Է. Հ.-ի նկատմամբ։ Ստահակը ձեռքերով շոյել է դստեր սեռական օրգաններն ու հարցրել՝ արդյո՞ք դա իրեն դուր է գալիս, և այդ ընթացքոմ տականքը ստիպել է երեխային դիտել էրոտիկ բնույթի ֆիլմեր և մուլտեր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին